Mercedes-Benz-ը կյանքի է կոչել նավի իր կոնցեպտը և թողարկելու է 10 օրինակով (լուսանկարներ)
Mercedes-Benz ընկերության ոճային ստորաբաժանումը կյանքի է կոչել Մոնակոյի Նավաշինության փառատոնում 2012-ին ներկայացված կոնցեպտը։
Ինչպես ներկայացնում է Business insider-ը` գերմանական ընկերության նավը, որն ստեղծվել է Silver Arrows Marine նավաշինական գործարանի հետ համատեղ, ստացել է Mercedes-Benz Arrow460-Granturismo անվանումը։ Այն թողարկվելու է ընդամենը 10 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը կմատակարարվի մի երկիր։
Granturismo-ի երկարությունը 14 մետր է։ Այն աշխատում է երկու դիզելային շարժիչներով, որոնցից յուրաքանչյուրը 480 ձիաուժ հզորություն է զարգացնում` նավարկելի արագությունը հասցնելով 30 հանգույցի, իսկ առավելագույնը` 40 հանգույցի:
Նավը նախատեսված է 10 ուղևորի համար: Նավի ապակիները հնարավոր է բարձրացնել և իջեցնել` ըստ նախընտրության: Այն համալրված է շքեղ լոգասենյակով, առանձին հանդերձասրահով, օդորակման համակարգով, բարձրորակ աուդիո համակարգով, գինու մառանով և սառույց պատրաստող մեքենայով։
















