Apple-ն իր նոր օպերացիոն համակարգերը կներկայացնի հունիսի 13-ին

00:28 • 20.04.16

Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում հունիսի 13-ին անցկացվելիք Ծրագրավորողների համաշխարհային կոնֆերանս 2016-ի ժամանակ կներկայացնի  iOS-ի նոր տարբերակը,  Apple TV-ի համար նախատեսված սարքը:

Ինչպես գրում է  The Guardian-ը` հնարավոր է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան ներկայացնի նաև OS X կամ MacOS համակարգերը:

Միջոցառման ամսաթիվը հայտարարվել է Siri թվային օգնականի միջոցով, որը հայտնել է, որ Ծրագրավորողների համաշխարհային կոնֆերանսը կանցկացվի հունիսի 13-17ը: Այդ օրերին հավանաբար կտեսնենք նոր iOS 10՝ նոր օպերացիոն համակարգի մեկնարկը, ինչպես նաև Apple TV-ի համար նախատեսված WatchOS և tvOS համակարգերը: