ՆԱՍԱ-ն հայտարարել է սև անցքերից լույսի հնարավոր առկայծման մասին
ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Laser Interferometer Gravitational-Wave Observatory լաբորատորիայում բարձր էներգետիկ լույսի առկայծում են գրանցել, որն առաջացել է սև անցքերի միաձուլման արդյունքում:
Ինչպես գրում է Корреспондент-ը` այս իրադարձությունը թույլ է տվել գիտնականներին ենթադրել, որ սև անցքերը կարող են լույս արձակել:
«Այդ բռնկման վերլուծությունը ենթադրում է, որ պատահական համընկնումը միայն 0.2 տոկոսով է հավանական»,-ընդգծել են ամերիկյան տիեզերական գործակալությունից:
Գիտնականները նշում են, որ գիտության համար իսկապես նշանակալի իրադարձություն կլինի այն վարկածի հաստատումը, ըստ որի՝ գամմա-ճառագայթները առաջացել են սև անցքերից: Մինչ օրս ընդունված էր կարծել, որ լույսի առկայծում սև անցքերի միաձուլման ժամանակ տեղի չի ունենում:










