Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրում է Android համակարգով պայմանավորված չարաշահումների մեջ
Եվրահանձնաժողովը մեղադրում է Google-ին սմարթֆոնների եվրոպական շուկայում ազնիվ մրցակցության կանոնները խախտելու մեջ` ճնշում գործադրելով Android օպերացիոն համակարգով սարքավորումներ արտադրողների վրա:
Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեստագերը: Նրա խոսքով` Եվրահանձնաժողովն անհանգստացած է այն բանով, որ ընկերության քաղաքականությունը կարող է վնաս հասցնել սպառողներին:
«Եվրոպայում կարելի է գերիշխել, սակայն չի կարելի չարաշահել իր առաջատար դիրքը շուկայում», - հայտարարել է եվրահանձնակատարը:
Հանձնաժողովի տվյալներով` Google-ը պարտավորեցրել է Android սմարթֆոնների և պլանշետների արտադրողներին սարքերում Chrome և Google-որոնումներ բրաուզները տեղադրել, եթե վերջիններս ցանկանում էին իրենց մենյուում ներառել Google-ի Play Store հավելվածների հանրահայտ խանութ-ծառայությունը:
Բացի այդ, արտադրողներին, ովքեր ցանկանում են օգտվել Google-ի արտադրանքներից, արգելվել է այլ օպերացիոն համակարգեր տեղադրել:










