Բրիտանացի գիտնականները պարզել են, որ միայնությունը մեծացնում է սրտային հիվանդությունների վտանգը

23:50 • 20.04.16

Բրիտանիայում վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ միայնությունը և սոցիալական մեկուսացումը զգալիորեն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը և անգամ կարող են սրտի կաթվածի պատճառ դառնալ:

 

BBC-ի տեղեկացմամբ`  հարցումների տվյալների  վերլուծության արդյունքում, որին, ընդհանուր առմամբ, 180 000 մարդ է մասնակցել, Յորքի, Լիվերպուլի և Նյուքասլի համալսարանների գիտնականները եկել են այն եզրահանգման, որ միայնությունը կարող է 29 տոկոսով մեծացնել  սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:


Հետազոտությունը ցույց է տվել, որ միայնությունը մարդու օրգանիզմի վրա թողնում է նույն վնասակար ազդեցությունը, ինչ և տագնապն ու սթրեսը:
 

 

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ միայնությունը մեծացնում է սրտային հիվանդությունների վտանգը