Հայտնաբերվել են Հին Եգիպտոսի հնագույն դևերի պատկերները

19:13 • 21.04.16

Գիտնականները հայտնաբերել են Հին Եգիպտոսում տարածված դևերի հնագույն պատկերները: Պարզվում է, որ արդեն 4000 տարի առաջ առասպելական հրեշներն այդ երկրի արվեստի և քաղաքակրթության մի մասն են կազմել:

 

Եգիպտական դևագիտության համաժողովի ներկայացուցիչների զեկույցը հրապարակվել է  Live Science պարբերականում: Երկու դևերի պատկերներ հայտնաբերվել են Միջին Թագավորության ժամանակների տապանաքարերի վրա, ևս մեկը հայտնաբերվել է Կահիրեի թանգարանում պահվող մագաղաթներում: Գիտնականները նշում են, որ նախկինում այդ դևերի մասին հայտնի է եղել միայն տեքստերից: 


Հին եգիպտական դևերը կտրում էին իրենց զոհերի գլուխները: Դրանցից մեկը պատկերվում էր շնակապիկի (բաբուին) տեսքով, երկրորդը` մարդու գլխով և անորոշ  մարմնով: 

 

Հայտնաբերվել են Հին Եգիպտոսի հնագույն դևերի պատկերները