Facebook Messenger-ում ավելացվել է մինչև 50 ընկերոջ մասնակցությամբ խմբային «հեռախոսազանգի» հնարավորություն

15:59 • 21.04.16

Facebook ընկերությունն իր Messenger հավելվածում խմբային ձայնային կապի հնարավորություն է ավելացրել, գրում է korrespondent.net-ը:

 

Ձայնային կապին միաժամանակ կարող է մասնակցել մինչև 50 ընկեր։ Հնարավորությունը կարող է հասանելի դառնալ օրվա ընթացքում բոլոր այն օգտատերերի համար, ովքեր թարմացրել են իրենց ծրագիրը:


«Պարզապես սեղմեք հեռախոսի նշանի վրա՝ խմբային զանգ կատարելու համար: Դրանից հետո դուք կարող եք կառավարել չաթի մասնակիցներից յուրաքանչյուրին հաջորդ էկրանին»,- նոր գործառույթի մանրամասներն է ներկայացրել Facebook-ի հաղորդակցությունների գծով փոխնախագահ Դևիդ Մարկուսը։

Facebook Messenger-ում ավելացվել է մինչև 50 ընկերոջ մասնակցությամբ խմբային «հեռախոսազանգի» հնարավորություն