«Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում Հայաստան է ժամանել Շառլ Ազնավուրը

21:35 • 21.04.16

Րոպեներ առաջ հատուկ ‪‎AuroraPrize‬-ի համար Հայաստան ժամանեց լեգենդար երգիչ, բարեգործ Շառլ Ազնավուրը։ Այս մասին հաղորդում է 100  lives -ի ֆեյսբուքյան էջը:

 

Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 24-ին` Երևանում։
 

 

Նշենք, որ «Ավրորա» մրցանակաբաշխության չորս հավակնորդներից Հայր Բերնար Կինվին` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից, նույնպես  արդեն Հայաստանում է։ Երևան ժամանելուց հետո նա այսօր հասցրել է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Զվարթնոցի տաճար։