Ի՞նչ է պատահում սոցիալական ցանցի հաշվին օգտատիրոջ մահվան դեպքում

22:01 • 21.04.16

Ամեն օր մահանում է Facebook սոցիալական ցանցի գրեթե 8000 օգտատեր, հղում անելով   ABC լրատվամիջոցին, գրում է mirror.co.uk-ը:

Պարբերականի փոխանցմամբ, մահացածի հարազատները չեն կարող մուտք գործել ձեր հաշիվ և սոցիալական ցանցերի կանոնադրության համաձայն՝ ձեզանից բացի ոչ ոք չի կարող մուտք գործել ձեր փոխարեն:

Facebook սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս իր օգտատերերին պահպանել կամ ընդմիշտ ջնջել իրենց հաշիվը մահվանից առաջ:

Սոցիալական ցանցը հնարավորություն է ընձեռում նաև սահմանափակ վերահսկմամբ, այն փոխանցել ձեր ընտանիքին կամ ընկերներին՝ թույլ տալով նրանց հիշատակի խոսքեր գրառել:

Twiterr-ի պարագայում, ընկերությունն ընտանիքի անդամներից մեկի միջնորդությամբ կարող է ապաակտիվացնել հաշիվը:

Google ընկերության Gmail ծառայությունն էլ թույլ է տալիս մահացածի ներկայացուցչին դիմել հաշվի վրա գտնվող տեղեկությունները ձեռք բերելու համար:

Ի՞նչ է պատահում սոցիալական ցանցի հաշվին օգտատիրոջ մահվան դեպքում