Volkswagen ընկերությունն ավելի քան 1 մլրդ դոլար կվճարի ամերիկացի հաճախորդներին
Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնն ավելի քան 1 մլրդ դոլար է առաջարկել որպես փոխհատուցում իր դիզելային մեքենաների ամերիկացի սեփականատերերին։ Դա մոտ 600.000 մեքենա է ծրագրային ապահովմամբ, որը նվազեցնում է վնասակար արտանետումների ցուցանիշները, գրում է Вести-ն։
Տվյալ գումարը նշվել է համաշխարհային համաձայնության նախագծում, որը պատրաստվել է ԱՄՆ կառավարության և ընկերության փաստաբանների կողմից և կազմում է ընդհանուր փոխհատուցման չափը:
Նախագիծը կուղարկվի ամերիկյան Սան Ֆրանցիսկո դատարանի քննմանը։
2015-ին ամերիկյան Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը պարզել է, որ ընկերությունն իր դիզելային շարժիչով մեքենաներում տեղադրել է համակարգչային ծրագրեր, որոնք նվազեցնում են վնասակար նյութերի արտանետումների ցուցանիշները։










