ԱՄՆ ռազմաօդային ուժերը փորձարկել են աշխարհի ամենաարագընթաց գնացքը (տեսանյութ)

00:12 • 22.04.16

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրապարակել են օդային բարձիկի կամ մագնիսական լևիտացիայի սկզբունքով (մագլև) աշխատող ամենաարագընթաց գնացքի փորձարկումները պատկերող տեսանյութը:

 

Ինչպես ներկայացնում է  Popular Mechanics պորտալը, գերարագընթաց գնացքը կարող է 1018 կմ/ժամ արագություն զարգացնել: Երկու վայրկյանում տրանսպորտային միջոցը կարողացել է 7 ֆուտբոլային դաշտի երկարությանը հավասար տարածություն անցնել:


Այդ ցուցանիշներով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինժեներներն արագության նոր ռեկորդ են սահմանել նմանօրինակ գնացքների շրջանում: Նշվում է, որ այդ արագությունը բավարար է 4 ժամից էլ շուտ Նյու Յորքից Լոս Անջելես հասնելու համար:


Մինչ այժմ ամենաարագը ճապոնական գնացքներն էին համարվում , որոնք, մագլևի սկզբունքով աշխատելով, կարողացել էին 528 կմ/ժամ արագություն զարգացնել:

 

 

ԱՄՆ ռազմաօդային ուժերը փորձարկել են աշխարհի ամենաարագընթաց գնացքը (տեսանյութ)