Microsoft-ի շահույթը նվազել է` համակարգիչների վաճառքի անկման պատճառով

17:19 • 22.04.16

Ամերիկյան Microsoft կորպորացիայի եռամսյակային շահույթը կտրուկ կրճատվել է` անձնական համակարգիչների վաճառքի նվազման պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության շահույթը կազմել է 3,76 միլիարդ դոլար, մինչդեռ անցած տարի այդ նույն ժամանակահատվածում այն աշխատել է 4,99 միլիարդ:

 

Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը եկամուտների նվազման մասին հայտարարելուց հետո նվազել է ավելի քան 4 տոկոսով:

 

Վերլուծաբաններն ընկերության շահույթի կտրուկ նվազումը կապում են անձնական համակարգիչների շուկայի անկման հետ, ինչը բացասաբար է անդրադառնում Microsoft-ի որոշ արտադրանքների լիցենզիաների պահանջարկի վրա։

 

Microsoft-ի շահույթը նվազել է` համակարգիչների վաճառքի անկման պատճառով