Ռուս տղամարդը գարեջրի խողովակաշար է տեղադրել իր տանը և գարեջուրն ըմպում է հենց խոհանոցի ծորակից (տեսանյութ)

00:25 • 22.04.16

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի բնակիչն անհատական գարեջրի խողովակատար է տեղադրել իր տանը և այժմ սովորական ջրից բացի նրա խոհանոցում հնարավոր է ծորակից հոսող գարեջուր ըմպել: 

 

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, մասնագիտությամբ մեխանիկ և գարեջրի սիրահար Անդրեյ Երեմեևին հաջողվել է իրականացրել  իր վաղեմի երազանքը: Երկար տարածություն կտրելու հարկ էլ չի եղել: Գարեջուրը խողովակաշարով նա բերում է իրենց իսկ շենքի տակ գործող գարեջրի խանութից:

 

Միտքը սկզբում կատակով է հնչել ընկերների շրջանում, սակայն ավելի ուշ է որոշվել այն իրագործել:

 

Տղամարդը դիմել է խանութի ղեկավարությանն իր արտասովոր նախագծի խնդրանքով և դրական պատասխան ստացել:


Կարգավորելով իրավաբանական հարցերն ու պահպանելով անվտանգության կանոնները՝ Երեմեևը գործարանային ինժեների օգնությամբ նախագծել և տեղադրել է խողովակաշարը, որով գարեջուրը հասնում է իր բնակարան:

Ռուս տղամարդը գարեջրի խողովակաշար է տեղադրել իր տանը և գարեջուրն ըմպում է հենց խոհանոցի ծորակից (տեսանյութ)