ԵՄ-ն թույլ չի տա 16 տարին չբոլորածներին գրանցվել Facebook-ում` առանց ծնողների համաձայնության

16:23 • 22.04.16

Եվրոպական միությունում 2018թ. սկսած գործածության մեջ կդրվեն նոր կանոններ, որոնք կարգելեն 16 տարեկանը չլրացած երեխաներին առանց ծնողների համաձայնության գրանցվել Facebook սոցկայքում:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, նույն պահանջը վերաբերելու է նաև Twitter և Snapchat սոցկայքերին։ Աղբյուրը մանրամասնում է, որ ԵՄ-ն ընկերություններից պահանջում է մինչև 2018թ. մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան 16 տարեկանից փոքր անձանց գրանցելու ու նրանց անունով հաշիվ բացելու համար ստանալ ծնողների համաձայնությունը կամ մերժումը:


Հայտնի է, որ տվյալ սոցկայքերի օգտատերերի թվում շատ են անչափահասները: Օրինակ` բրիտանացի դեռահասների (12-17 տարեկան) 80 տոկոսը Facebook-ի օգտատեր է` չնայած, որ տվյալ կայքն արգելում է մինչև 13 տարեկան անձանց գրանցումը:


 

ԵՄ-ն թույլ չի տա 16 տարին չբոլորածներին գրանցվել Facebook-ում` առանց ծնողների համաձայնության