ՆԱՍԱ-ն ցույց է տվել տիեզերքում գտնվող հսկայական Պղպջակը (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, ցուցադրել է Hubble տիեզերական աստղադիտակի միջոցով ստացված մի լուսանկար, որում պատկերված է Պղպջակ միգամածությունը (NGC 7635 կամ LBN 549)։
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ստորև ներկայացած ուշագրավ կադրը ստեղծվել է գերհզոր Hubble աստղադիտակի միջոցով արված 3 լուսանկարի համադրության արդյունքում։ Մասնագետների խոսքերով՝ այն հանդիսանում է Պղպջակ միգամածության` առ այսօր արված ամենաորակյալ լուսանկարը։
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ Պղպջակն իրենից ներկայացնում է գազից ու փոշուց կազմված հսկայական ամպ, որն իր մեջ աստղ է ներառում։ Տվյալ օբյեկտը Երկրից գտնվում է 8.000 լուսային տարի հեռավորության վրա` Կասիոպեայի համաստեղությունում:











