Shell նավթագազային ընկերությունը գերխնայող մեքենայի կոնցեպտ է ներկայացրել

22:02 • 22.04.16

Shell  հոլանդա-բրիտանական նավթագազային ընկերությունը ապրիլի 22-ին ներկայացրել է կոմպակտ և տնտեսող քաղաքային մեքենայի կոնցեպտը:

 

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ընկերության աղբյուրները, 70 կմ/ժամ արագությամբ 100 կմ ճանապարհ անցնելով` երեք տեղանի մեքենան 2.64 լիտր վառելիք է ծախսում:

 

Այս ցուցանիշը գրանցվում է համեստ չափսերի,  առաջնամասի դիմադրության ցածր գործակցի և փոքր քաշի (ընդամենը 500 կգ) հաշվին:


Նշվում է, որ մեքենան շահագործման ողջ ընթացքում երեք անգամ ավելի տնտեսող կլինի, քան ցանկացած այլ քաղաքային մեքենա:


Կոնցեպտի դիզայնը մշակել է բրիտանացի ինժեներ Գորդոն Մյուրեյը, ով նախկինում աշխատել է  McLaren F1 սպորտային մեքենայի վրա: Ուժային համակարգը մշակել է Geo Technology ընկերությունը:
 

 

Shell նավթագազային ընկերությունը գերխնայող մեքենայի կոնցեպտ է ներկայացրել