ԱՄՆ-ում մտադիր են վերակենդանացնել մահացած ուղեղը
Ամերիկյան Bioquark բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է մարդու մահացած ուղեղի «կենդանացման» տեխնոլոգիա մշակելու մտադրության մասին:
Ինչպես գրում է Корреспондент-ը` դրա համար ընկերությունը գործարկել է ReAnima ծրագիրը, որի շրջանակներում կուսումնասիրվեն գլխուղեղի «վերակենդանացմանն» ուղղված տեխնոլոգիաները:
Ընկերությունն արդեն թույլտվություն է ստացել կլինիկական փորձարկումների առաջին փուլի անցկացման համար մարդկանց մասնակցությամբ, որոնց ԱՄՆ-ում և Բրիտանիայում պաշտոնապես մահացած են ճանաչել, սակայն շարունակում են պահվել վեգետատիվ վիճակում:
Գիտնականները կընտրեն 15-65 տարեկան մասնակիցների, որոնք ուղեղային մահվան վիճակում են հայտնվել գանգուղեղային վնասվածքի պատճառով:
Ուղեղի հյուսվածքների կենդանացման համար կկիրառվեն պեպտիդներ ցողունային բջիջները, լազերներ և նյարդերի խթանում:
Ընկերությունն առաջին արդյունքները խոստանում է արդեն 2-3 ամսից: Մասնավորապես, նրանք մտադիր են կենդանացման նշաններ տեսնել ողնուղեղի վերին հատվածի և ուղեղի ցողունի ստորին մասի սահմանին:










