Մարդկային օրգանները մոտ ապագայում կարող են տեղափոխվել «շտապ օգնության» անօդաչուներով

21:35 • 04.05.16

Այս տարվա Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է յուրահատուկ անօդաչու թռչող սարք, որը նախատեսված է կենդանի օրգաններ տեղափոխելու համար:

 

Ինչպես հայտնում է Tech Insider-ը, 184 անվանում ստացած անօդաչուն ստեղծել է Ehang չինական անօդաչուներ պատրաստող ընկերությունը` համագործակցելով  կենսադեղագործական ընկերությունների հետ, որոնք մշտապես տարբերակներ են փնտրում մարդկային կյանքեր փրկելու համար:


Մեծ չափսի անօդաչուն  կարող է ուղևորին կամ մարդկային օրգանը տեղափոխել 16 կմ տարածությամբ:


Ամերիկյան աղբյուրների հաղորդմամբ` չինական ընկերությունը համագործակցում է ամերիկյան United Therapeutics  բազմամիլիարդ դոլարանոց կենսատեխնիկական ընկերության հետ, որը 1000 նմանօրինակ անօդաչու կառուցելու պատվեր է տվել: 

 

Մարդկային օրգանները մոտ ապագայում կարող են տեղափոխվել «շտապ օգնության» անօդաչուներով