Тоyota-ն կստեղծի C-HR կոնցեպտի օգտագործելի տարբերակը

12:06 • 04.05.16

Ճապոնական Тoyota մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում ստեղծել վերջերս Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացրած C-HR արտաճանապարհային կոնցեպտի օգտագործելի տարբերակը։

 

Ինչպես նշում է Тhe New York Daily News-ը, այս քրոսովերը նախատեսված է լինելու ճապոնական մեկ այլ ավտոարտադրողի ՝ Nissan-ի Juke Nismo մոդելի հետ մրցակցության համար։

 

Այս տեղեկությունը հաստատել է C-HR-ի վրա աշխատած ինժեներ Հիրո Կոբան, ով մեքենայի տեխնիկական բնութագրի վերաբերյալ որևէ տեղեկություն չի ներկայացրել։

 

Тоyota-ն կստեղծի C-HR կոնցեպտի օգտագործելի տարբերակը