Նյու Յուրքում կառուցվող բնակելի երկնաքերերը միմյանց կմիանան կամուրջ-լողավազանով (լուսանկարներ)

00:21 • 05.05.16

Ամերիկյան ճարտարապետական ընկերությունը երկնային կամուրջների շինարարությունը նոր մակարդակի է հասցրել:

 

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, դիզայներական նոր նախագիծը կյանքի կկոչվի Մանհեթենում` երկու բնակելի երկնաքերերը միացնելով 3 հարկանի ապակյա կամուրջով, որի ներսում լողավազան տեղակայված կլինի: Դա հնարավորություն կընձեռի շենքի բնակիչներին լողալ 91 մետր բարձրության վրա գտնվելիս:


Բնակելի համալիրը և կամուրջը դեռ կառուցման փուլում են գտնվում: Համալիրի բացումը նախատեսվում է իրականացնել 2017-ին:


Կամուրջի երկարությունը կազմում է 30 մետր: Բնակելի համալիրից տեսարան կբացվի դեպի «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» երկնաքերը: 


Եռահարկ կամրջի առաջին հարկը մեխանիկական պահեստ կլինի, միջին հարկը լողավազանը կզբաղեցնի, իսկ վերին հարկում բար կտեղակայվի: Զույգ աշտարակները 761 բնակարան կունենան:

 

 

Նյու Յուրքում կառուցվող բնակելի երկնաքերերը միմյանց կմիանան կամուրջ-լողավազանով (լուսանկարներ)