Ճապոնացիներն արևային էներգիա ստանալու գերարդյունավետ «լողացող» գործարան են կառուցել (տեսանյութ)
Ճապոնացի ինժեներներն արևային էներգիայի ստանալու գերարդյունավետ լողացող համակարգ են մշակել:
Tech Insider-ի ներկայացմամբ` արևային այս վահանակներն առավել արդյունավետ են, քանի որ դրանք լողում են ջրի վրա: Դրանք կառուցվել են ճապոնական Կատո քաղաքում գտնվող ջրամբարում:
Լողացող արևային վահանակներն ավելի շատ էներգիա կարող են արտադրել, քան գետնի վրա կառուցված համակարգերը, քանի որ ջուրը հովացնում է վահանակներն ու խթանում դրանց արդյունավետությունը:
Տեսանյութում ներկայացվում է Տոկիոյում գործող ընկերության կառուցած երկու հսկայական արևային գործարաններից մեկը: Նախատեսված է, որ դրանցից յուրաքանչյուրը 3300 ՄՎատ/ժամ էներգիա է արտադրելու տարեկան կտրվածքով: Դա բավարար է 920 տնային տնտեսություն էներգիայով ապահովելու համար:
Լողացող վահանակները 100 տոկոսով վերամշակելի են և նախատեսված են կոշտ եղանակային պայմաններին դիմանալու համար, ինչպիսիք են փոթորիկն ու թայֆունը:
Տեսանյութը՝այստեղ:











