YouTube-ն առցանց հեռուստատեսություն կբացի

11:57 • 05.05.16

YouTube տեսածառայությունը պատրաստվում է 2017 թվականին բացել Unplugged վճարովի ծառայությունը, որը թույլ կտա շատ հեռուստաալիքներ դիտել համացանցի միջոցով:

 

Ինչպես գրում է Bloomberg-ը, ծառայության վրա աշխատանքներն իրականացվում են 2012 թվականից, դրա տեխնիկական մասը գրեթե ավարտվել է:

 

Թե ինչ ալիքներին է նախատեսվում հասանելիություն տրամադրել՝ դեռ որոշված չէ: YouTube-ում բանակցություններ են վարում խոշոր ամերիկյան հեռուստաալիքների սեփականատերերի, այդ թվում՝ Viacom-ի, Comcast-ի, 21 Century Fox-ի, NBC-ի և CBS-ի հետ, բայց ոչ մի համաձայնագիր չի կնքվել:

 

Bloomberg-ի տվյալներով՝ YouTube-ը վաճառելու է ալիքների տարբեր թեմատիկ փաթեթներ: Սպասվում է, որ բաժանորդագրության արժեքը չի գերազանցի ամսական 35 դոլարը։

 

YouTube-ն առցանց հեռուստատեսություն կբացի