Audi-ն Maybach-ի մրցակից մոդելը կստեղծի
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը մտադիր է սկսել A8 մոդելի հիմքով ստեղծվելիք գերշքեղ, երկարացված մեքենաների արտադրությունը, որոնք պետք է մրցակցություն ապահովեն Mercedes-Maybach S-Class և S-Class Pullman մոդելների համար:
Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր ինժեներ Շտեֆան Քնիրշը:
«Այո՛, մենք մտածում ենք այդ մասին: S-Class-ի երկարացված մոդիֆիկացիայի ունեցած հաջողությունը ստիպեց մեզ նմանատիպ մեկ այլ նախագծի տնտեսական հիմնավորումը գտնել»,- ասել է Քնիրշը:
Բացի այդ, ինժեները հավելել է, որ A8-ի հաջորդ մոդելը համալրված կլինի ինքնակառավարման համակարգով: Նա չի բացառել նաև A8-ի կուպե տարբերակի արտադրությունը:
Ակնկալվում է, որ հաջորդ Audi A8-ը կներկայացվի 2018թ.:










