Գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչ կա եգիպտական խորհրդավոր բուրգերի ներսում

22:56 • 06.05.16

Եգիպտական բուրգերը շուրջ 4500 տարեկան են: Գիտնականները մինչ օրս փորձում ե պարզել ժամանակի փորձությանը դիմակայած  հսկա հուշակոթողների կառուցման գաղտնիքը և տենել, թե իրականում ինչ կա դրանց ներսում:

 

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այժմ հնարավոր է ավելին իմանալ այս առեղծվածային կառույցների մասին տիեզերական ճառագայթների շնորհիվ: Հնագետներն սկսել են նոր տեխնոլոգիա կիրառել բուրգերի ներքին «ինտերիերի» մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար:


«Բուրգերի սկանավորման» նոր ծրագիրը  տիեզերական ճառագայթների  օգնությամբ  կառուցում է եգիպտական տեսարժան վայրի «ներքին» քարտեզը:  Ստացված  պատկերները ցույց են տվել 4600-ամյա կորավուն բուրգի ներքին ծուռումուռ սրահը:


Տիեզերական ճառագայթները, որոնք օգտագործվում են բացահայտելու հնագույն կառույցների գաղտնիքը, նման են ռենտգենյան ճառագայթներին: Գիտնականներն օգտագործում են տիեզերական ճառագայթների մյուոնային մասնիկները` քարե կառույցներ ներթափանցելու համար:

 

Գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչ կա եգիպտական խորհրդավոր բուրգերի ներսում