Ստեղծվել է ճկուն հոլոգրաֆիկ էկրանով՝ աշխարհում առաջին սմարթֆոնը (տեսանյութ)

13:34 • 06.05.16

Կանադական Քուինսի համալսարանի ինժեներները ստեղծել են HoloFlex սմարթֆոնի նախնական օրինակը, որի տեսաշնորհանդեսը կայացել է Human Media Lab լաբորատորիայի յութուբյան էջում:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, HoloFlex-ը ճկուն հոլոգրաֆիկ էկրան ունեցող՝ իր տեսակի մեջ աշխարհում առաջին սմարթֆոնն է: Դրա էկրանի շերտերից մեկը բաղկացած է միկրոսկոպիկ ոսպնյակներից, որոնք ցրում են լույսը: Դրա շնորհիվ էկրանի վրա  առաջանում է   ստերեոսկոպիկ պատկեր, որին կարող է հետևել միանգամից մի քանի մարդ` ի դեպ, առանց համապատասխան ակնոցներ կրելու:

 

Ի տարբերություն ներկայում գոյություն ունեցող ճկուն էկրանով այլ սարքերի` HoloFlex-ն էկրանի ամեն մի ճկումն ընկալում է որպես հրահանգ: Օրինակ` սմարթֆոնը մի քիչ ճկելու դեպքում օգտատերը կարող է փոխել 2 վիրտուալ օբյեկտների միջև եղած հեռավորությունը: