Ինչպես իմանալ՝ ինչ գիտի Google-ը ձեր մասին (լուսանկարներ)

00:05 • 06.05.16

Google օգտագործելիս մենք օգտվում ենք այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են Gmail, Drive, YouTube և Google Maps-ը, սակայն դրա դիմաց մենք տրամադրում ենք որոշակի տեղեկատվություն մեր մասին, գրում է independent.co.uk-ը:

Պարբերականի փոխանցմամբ, այդ տեղեկատվությամբ ընկերությունը կարող է կիսվել գովազդատուների հետ, որպեսզի նրանց գովազդներն առավել արդյունավետ դառնան: Օրինակ՝ ավիաընկերությունները ցանկանում են թիրախավորել ճանապարհորդել սիրողներին, իսկ երեխաների հագուստ արտադրողները` ծնողներին:

Այցելելով  "Web & App Activity" էջ՝ դուք կարող եք տեսնել, թե ինչ է Google-ը «նայում»: Այնուհետև այցելելով "Ads Settings" կարող եք տեսնել, թե ինչ է ընկերությունը կարծում, որ գիտի ձեր մասին:

Այս ամենի համար անհրաժեշտ է լոգին լինել Google-ում, այցելել " history.google.com/history" և կատարել լուսանկարներում ցուցադրված քայլերը։

google1.jpg

 

today.jpg

 

 

Ինչպես իմանալ՝ ինչ գիտի Google-ը ձեր մասին (լուսանկարներ)