Bentley Bentayga-ն հնարավոր է կառավարել Apple Watch-ի միջոցով (լուսանկարներ)

09:31 • 07.05.16

Բրիտանական արտադրության Bentley Bentayga շքեղ մեքենան, որի առաջին օրինակը ստացել է Մեծ Բրիտանիայի թագուհին, այսուհետ հնարավոր է կառավարել Apple Watch «խելացի» ժամացույցի միջոցով:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, Apple Watch-ի համար ստեղծված հատուկ հավելվածը թույլ է տալիս ժամացույցին ձեռքի մի հպումով կարգավորել կլիմա կոնտրոլը, մուլտիմեդիա համակարգը, ներքին սրահի ջերմաստիճանը, նստատեղերի մերսման գործառույթը և այլն:

 

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 608 ձիաուժ հզորությամբ W12 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.1 վայրկյանում:

 

 


 

При помощи Apple Watch можно будет управлять рядом функций кроссовера. Фото 1