Ատլանտյան օվկիանոսում «լողացող» Boeing 767 ինքնաթիռ են նկատել (տեսանյութ)

20:40 • 07.05.16

Իռլանդիայի ափերի մոտ «լողացող» Boeing 767  ինքնաթիռ են նկատել, ինչն իրարանցում է առաջացրել տեղացիների շրջանում, գրում է The Mirror-ը:

 

Պարզվել է, որ Ատլանտյան օվկիանոսում հայտնված օդանավը շահագործումից հանված մոդել է եղել, որը արտասովոր պատճառով տեղափոխելիս է եղել գործարար Դևիդ ՄաքԳոուենը:


Իռլանդացի մեծահարուստն այն ձեռք է բերել Ատլանտյան օվկիանոսով ճանապարհորդելիս գիշերելու  համար:


Նշվում է, որ իռլանդացին օդանավը  գնել է 16 000 ֆունտ ստերլինգով: Գործարարը մտադիր է նաև գնացքներ, տաքսիներ և մեքենաներ ձեռք բերել:

 

Ատլանտյան օվկիանոսում «լողացող» Boeing 767 ինքնաթիռ են նկատել (տեսանյութ)