Mercedes-Benz-ի` անցյալ դարի նորարար մոդելներից մեկը (լուսանկարներ)
Tech Insider-ն անդրադարձել է Mercedes-Benz-ի` 1970-ականների ամենահայտնի մեքենաներից մեկին` C 111 մոդելին, որը գերմանական ընկերությունն սկսել է թողարկել 1967-ից:
C 111 մոդելը ներկայացել էր որպես ժամանակի ինովացիոն մոդել: Մեքենայի թափքի կառուցման ժամանակ ապակի-մանրաթելային պլաստիկե նյութեր է կիրառվել: Նորարարությունների շարքին էր դասվում նաև այն ժամանակ նորաոճ պտտվող շարժիչ (ռոտոր):
1970-ականներին արտադրվող C111-I մոդելը 280 ձիաուժ հզորություն էր զարգացնում, իսկ առավելագույն արագությունը կազմում էր 268 կմ/ժամ:
C 111-II մոդելը 350 ձիաուժ հզորություն ուներ` 300 կմ/ժամ առավելագույն արագությամբ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում էր 4.9 վայրկյանում:
Այս մոդելները այժմ ցուցադրվում են Շտուտգարտում գտնվող Mercedes-Benz թանգարանում:


















