Ստեղծվել է Smart ժամացույց, որը ձեռքի մաշկը «վերածում է» թաչփադի (տեսանյութ)
Կարնեգի-Մելլոն համալսարանի մի խումբ գիտնականներ նոր սարքավորում են մշակել, որն ունակ է ձեռքի ողջ մակերեսը վերածել թաչսքրին համակարգի:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` հղում անելով CNET-ին, SkinTrack համակարգը կազմված է smart ժամացույցից և մատանուց: Ձեռքի սարքավորման մեջ ներկառուցված էլեկտրոդները ֆիքսում են մատի տեղադիրքը, կատարած սեղմումներն ու ժեստերը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ անմիջական հպումը ձեռքի մաշկին պարտադիր չէ, քանի որ սարքը աշխատում է նաև հագուստի միջով:
Տվյալ տեխնոլոգիան թույլ է տալիս ընդլայնել ներկայից գոյություն ունեցող «խելացի» ժամացույցների հնարավորությունները, քանի որ դրա օգնությամբ նմանօրինակ սարքերի կառավարումն ավելի հեշտ կլինի:










