Tesla-ն տարեկան կես միլիոն էլեկտրական մեքենա կարտադրի
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության գործադիր նախագահ Էլոն Մասկը հայտնել է, որ մինչ 2018թ. իրենք տարեկան 500.000 էլեկտրական մեքենա կարտադրեն:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, չնայած Մասկն իր հայտարարությունը շատ վստահ է արել, այնուհանդերձ՝ ոլորտի վերլուծաբանները թերահավատորեն են մոտենում դրան: Նրանք, մասնավորապես, հիշեցնում են այն փաստը, որ Tesla-ն արդեն 18 ամիս է՝ ուշացնում է Model X SUV մոդելի արտադրությունը:
Աղբյուրը նկատում է, որ Մասկի հայտարարությունը չի տպավորել նաև ներդրողներին, քանի որ դրանից հետո ընկերության արժեթղթերի գինն ընկել է 5 տոկոսով։










