Սիրուց , բարությունից ու գթասրտությունից պաշարներ մի կուտակեք. Բուլատ Օկուջավայի մտքերը
1924թ. մայիսի 9-ին ծնվել է հայտնի պոետ, կոմպոզիտոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Բուլատ Օկուջավան, ում բանաստեղծությունների հիման վրա գրած երգերը հնչում են 80-ից ավելի ֆիլմերում: Նրա պոետիկ ստեղծագործություններից ամեն մեկը իսկական ֆիլիսոփայական խոստովանություն է: Հանճարեղ գրող լինելուց զատ Օկուջավան սովորական մի մարդ է, ով սեփական փորձով գիտի, թե ինչ ասել է «դժբախտությունն ու ծանր ժամանակները»:
Ստորև AdMe.Ru կայքը ներկայացնում է Օկուջավայի խորիմաստ մտքերը, որոնք բացահայտում են գրողի հարուստ ներաշխարհն ու լայն աշխարհայացքը.
1. Երբ ինքս ինձ սկսում եմ հանճար թվալ, անմիջապես գնում եմ ափսեները լվալու:
2. Ոչ թե ուրիշի, այլ Ինքներդ Ձեր մեջ հաղթեք թշնամուն: Հենց այդ ժամանակ Դուք մարդ կդառնաք:
3. Մեկը մյուսին լսելը` սուրբ գործ է:
4. Սիրուց , բարությունից ու գթասրտությունից պաշարներ մի կուտակեք:
5. Եթե մարդ 2 կյանք ունենար, ապա մեկը կնվիրեր զուր ափսոսանքներին ու ողբին: Բայց ավա~ղ, կյանքը մի հատ է:
6. Երբեմն ուզում ես գոռալ, բայց լավ դաստիարակությունը թույլ չի տալիս:
7. Ինչպես և յուրաքանչյուր սովորական մարդ, ես բազմաթիվ հիմարություններ եմ արել:
8. Ներելու արվեստն ու կյանքի ծարավը անհասանելի կատարելություն են:










