Ֆրանսիայում կտուգանվեն այն ծնողները, ովքեր իրենց մանկահասակ երեխաների անպատշաճ նկարներ կներբեռնեն սոցկայքերում

20:47 • 08.05.16

Ֆրանսիայի իշխանությունները զգուշացրել են, որ այն ծնողները ովքեր իրենց մանկահասակ երեխաների անպատշաճ լուսանկարներ կներբեռնեն Facebook, կտուգանվեն և նույնիսկ կբանտարկվեն, գրում է mirror.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ ծնողները կտուգանվեն 44000 եվրոյով, եթե մեղավոր ճանաչվեն երեխաների առանձնության իրավունքը խախտելու համար։

Պրոֆեսոր Նիկոլա Ուիթոնի պնդմամբ՝ տարիներ հետո երեխաները կմեղադրեն ծնողներին, որ իրենց կյանքը` ծնված օրվանից, եղել է սոցիալական ցանցերի օգտատերերի աչքի առջև:

Ֆրանսիայում կտուգանվեն այն ծնողները, ովքեր իրենց մանկահասակ երեխաների անպատշաճ նկարներ կներբեռնեն սոցկայքերում