McLaren-ն իր արտադրանքի 50%-ը հիբիդային կսարքի
Աշխարհի ամենապահանջված սուպերքարերի արտադրությամբ զբաղվող McLaren ընկերությունը հայտնել է, որ եկող տարիների ընթացքում իր ստեղծած մոդելների 50 %-ը հիբրիդային է լինելու:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, իր առջև դրված տվյալ նպատակներին McLaren-ը մտադիր է հասնել մինչ 2022թ.: Հայտնի է, որ ներկայում ընկերության կողմից արտադրվում է միայն մեկ հիբրիդային մոդել`McLaren P1-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարում ընկերությունը պատրաստվում է արտադրել 3.000 մեքենա, ինչը մոտ 2 անգամ կգերազանցի անցած տարվա ցուցանիշը:










