Իրանցի պաշտոնյան հայտարարել է բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Աբդոլահին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն են իրականացրել, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ հրթիռի հեռավորությունը կազմել է 2000 կիլոմետր։
Նրա խոսքով՝ փորձարկումն անցկացվել է երկու շաբաթ առաջ և հաջող է անցել։
Աբդոլահին, սակայն, հրաժարվել է մանրամասներ հայտնել, ինչպես նաև հաղորդել, թե կոնկրետ ինչ հրթիռ է փորձարկվել։










