Ջեքֆրութ. խոզի մսի համ ունեցող միրգ, որը կարող է միլիոնավոր մարդկանց փրկել սովից

22:25 • 09.05.16

Tech Insider-ը ներկայացրել է Ասիայում աճող արտասովոր մրգերից մեկը, որը, չնայած տարօրինակ  տեսքին, «հրաշք» պտուղ է համարվում. այն կարող է միլիոնավոր մարդկանց փրկել սովից: 

Ջեքֆրութ կոչվող արևադարձային միրգը ծառի վրա աճող ամենամեծ միրգն է ողջ աշխարհում: Մեկ պտղի քաշը կարող է հասնել  4.5-45 կգ-ի. այն հարյուրավոր սերմեր է պարունակում, որոնք հարուստ են սպիտակուցներով, կալիումով, կալցիումով և երկաթով:

Այս հանելուկային միրգը բնորոշ է հարավային և հարավարևելյան Ասիայի երկրներին: Այս մեծ հոտավետ ու սննդարար միրգը կարող է փոխարինել կլիմայական փոփոխությունների հետևանքով վերացող մշակաբույսերին: Այն խոզի մսի համ ունի, և մի քանի կիլոգրամը բավարար է 2 օր քաղց չզգալու համար: