Հազվադեպ աստղագիտական երևույթ. այսօր Մերկուրին կանցնի Երկրի և Արեգակի միջով

19:35 • 09.05.16

Երկրագնդի մեծ մասի բնակիչները երկուշաբթի կկարողանան հազվադեպ աստղագիտական երևույթի ականատես լինել, որը մեկ հարյուրամյակում տեղի է ունենում 13-14 անգամ: 

Ինչպես հայտնում է BBC-ն` այսօր Մերկուրի մոլորակն անցնելու է արևային սկավառակի միջով:

Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակը  Երկրի և Արևի արանքով կանցնի երևանյան ժամանակով 01:12-19:42-ի ընթացքում:

Հաջորդ անգամ այս երևույթին ականատես լինել հնարավոր կլինի 2019-ին և 2032-ին:

Այս երևույթն անզեն աչքով կամ հեռադիտակով դիտելը վնասակար է: Տարբեր աստղագիտական միություններում այն դիտել առաջարկում են հատուկ ֆիլտրների միջով:

Երևույթին կարելի է հետևել օնլայն հեռարձակմամբ: Մերկուրին երևում է փոքրիկ սկավառակի տեսքով:

Այն ամբողջությամբ հնարավոր է տեսնել Արևմտյան Եվրոպայում, հյուսիարևմտյան Աֆրիկայում և ամերիկյան մայրցամաքների մեծ մասում:

 

 

Հազվադեպ աստղագիտական երևույթ. այսօր Մերկուրին կանցնի Երկրի և Արեգակի միջով