Twitter-ն անհասանելի է դարձրել ԱՄՆ հատուկ ծառայությունների համար սոցցանցում հրապարակվող տեղեկությունների վերլուծությունը

15:37 • 09.05.16

Twitter ընկերությունն անհասանելի է դարձրել ԱՄՆ հատուկ ծառայությունների համար Twitter սոցիալական ցանցում հրապարակվող տեղեկությունների վերլուծությունը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի:

 

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությանը համապատասխան ծառայություն էր ներկայացնում Dataminr ընկերությունը, որի 5 տոկոսը պատկանում է Twitter Inc.-ին:

 

Մասնավորապես՝ այդ ընկերությունը ծանուցումներ է ուղարկել ահաբեկչությունների, քաղաքական անկայունության և այլ պոտենցիալ կարևոր իրադարձությունների մասին:

 

Աղբյուրների խոսքերով՝ Twitter Inc.-ի ներկայացուցիչները հայտնել են Dataminr-ին, որ չեն ցանկանում, որ ընկերությունը շարունակի ծառայություններ տրամադրել ԱՄՆ հետախուզական ծառայություններին:

 

Ինչպես նշել է բարձրաստիճան պաշտոնյան, Twitter Inc.-ում մտավախություն ունեն, որ ընկերությունը կդիտարկվի որպես հատուկ ծառայությունների գործընկեր:

Twitter-ն անհասանելի է դարձրել ԱՄՆ հատուկ ծառայությունների համար սոցցանցում հրապարակվող տեղեկությունների վերլուծությունը