Իրանում արգելվել է Chevrolet մեքենաների վաճառքը
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Chevrolet մեքենաները չեն վաճառվելու Իրանում, քանի որ այդ փոխադրամիջոցները վառելիքի տնտեսման տեսանկյունից շահավետ չեն:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, պատմական միջուկային համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ-ն վերացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը, ինչի արդյունքում որոշ ամերիկյան ավտոարտադրողների թույլատրվել է իրենց մեքենաներն արտահանել Իրան:
Սակայն տվյալ ընկերությունների ցանկն ուսումնասիրելուց հետո Իրանի հոգևոր առաջնորդը բացառել է Chevrolet բրենդը:
«Նույնիսկ ամերիկացիներին արդեն վաղուց չեն գրավում այս մեքենաները: Դրանք շատ ծանր են ու վառելիք շատ են օգտագործում: Եվ ինչո՞ւ մենք պետք է մեքենաներ ներկրենք այդ սնանկ ամերիկյան գործարանից»,-ասել է Խամենեին։










