1.000.000 դոլար. Դուբայում ցուցադրության է հանվել ամբողջովին ոսկեպատ մեքենա (լուսանկարներ)

10:56 • 10.05.16

Դուբայում ընթացող Automechanika Dubai միջոցառման շրջանակում ցուցադրության է հանվել ամբողջովին ոսկեպատ Nissan R35 GT-R մեքենան, որը թանկարժեք թյունինգավորումից հետո ստացել է Godzilla անվանումը:



Ինչպես նշում է Al Arabiya-ն, մեքենան համալրված է 3.8 լ աշխատանքային ծավալով, 545 ձիաուժ հզորությամբ V6 երկտուրբո շարժիչով: Հայտնի է, որ ոսկեպատ մեքենան ստեղծվել է արաբ ու ճապոնացի մասնագետների համագործակցության արդյունքում:



Աղբյուրը մանրամասնում է, որ նմուշը ցուցադրության է հանվել մայիսի 8-ից: