Խաղաղօվկիանոսյան Սոլոմոնյան կղզիներից 5-ն անհետացել են` հայտնվելով ջրի տակ (լուսանկարներ)

21:50 • 10.05.16

Ծովի մակարդակի բարձրացումը, որի հետևանքով ամբողջական կղզիներ են ջրի տակն անցնում, համարվում էր ապոկալիպտիկ ապագայի նախանշան, սակայն Խաղաղ օվկիանոսում այսօր դա արդեն իրական է:  

CNN-ի հաղորդմամբ` խաղաղօվկիանոսյան Սոլոմոնյան կղզիներից 5-ը անհետացել են ջրի տակ անցյալ 7 տասնամյակում: Ըստ բնապահպանական հետազոտման կենտրոնի հրապարակված զեկույցի` այդ հինգից մեկի վերջին հետքերն անհետացել են ոչ հեռավոր 2011-ին:  

Մյուս 6 կղզիներն արդեն կորցրել են տարածքի 20 տոկոսը, ինչի հետևանքով բնակիչները տեղափոխվել են հեռավոր տարածաշրջաններ, քանի որ ջուրն արդեն մոտեցել էր իրենց տներին:

Սոլոմոնյան կղզիները նոսր բնակեցված արշիպելագ է, որը բաղկացած է ավելի քան 900 կղզիներից` սփռված Պապուա Նոր Գվինեայի արևելքում:

Ավստրալացի գիտնականները 1947-2014 թվականներին կատարած  օդային և արբանյակային պատկերների ուսումնասիրությամբ հետևել են 33 կղզիների ցամաքային տարածքի փոփոխություններին:

Ստացված փոփոխությունները նրանք վերագրել են ծովի մակարդակի բարձրացմանը, որը պայմանավորված է մթնոլորտի տաքացմամբ և բնական ցիկլերով: 


Խաղաղօվկիանոսյան Սոլոմոնյան կղզիներից 5-ն անհետացել են` հայտնվելով ջրի տակ (լուսանկարներ)