Մերկուրիի անցումն Արեգակի սկավառակի վրայով` լուսանկարներով
Արեգակնային համակարգի ամենափոքր և Արեգակին ամենամոտ մոլորակը՝ Մերկուրին, մայիսի 9-ին անցել է Արեգակի սկավառակի վրայով, ինչը հազվադեպ հանդիպող աստղագիտական երևույթ է:
Ինչպես նշում է The Guardian-ը, վերջին անգամ Մերկուրին Արեգակի սկավառակի վրայով անցել էր 2006թ.: Հայտնի է, որ տվյալ երևույթն ամբողջությամբ տեսանելի է աշխարհի գրեթե բոլոր անկյուններից:
Ուշադիր նայելու դեպքում Մերկուրին ահռելի Արևի ֆոնին երևում է փոքրիկ սև կետի տեսքով.





















