Nokia-ի կորուստն այս տարվա 1-ին եռամսյակում կազմել է 613 մլն եվրո

15:18 • 10.05.16

Հեռահաղորդակցային սարքավորումների ֆիննական արտադրող Nokia-ի զուտ կորուստը 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 613 միլիոն եվրո՝ մեկ տարի առաջ գրանցած 169 մլն եվրո շահույթի դիմաց: Այդ մասին ասված է ընկերության հաշվետվությունում, գրում է ТАСС-ը:

 

Հունվար-մարտ ժամանակահատվածում Nokia-ի եկամուտը կազմել է 5,6 միլիարդ եվրո, ինչը 9 տոկոսով քիչ է մեկ տարի առաջվա համեմատ։ Օպերացիոն շահույթն ավելացել է 25 տոկոսով և հասել է 345 միլիոն եվրոյի:

 

Nokia-ն ավարտել է Alcatel-Lucent-ի հետ միաձուլման գործընթացն այս տարվա հունվարին, գործարքի գումարը կազմել է 15,6 միլիարդ եվրո։


 


 

Nokia-ի կորուստն այս տարվա 1-ին եռամսյակում կազմել է 613 մլն եվրո