Toyota-ն և Subaru-ն երկդռնանի հեթչբեք են ստեղծել (լուսանկար)
Մեքենաշինության ոլորտի 2 հայտնի ներկայացուցիչներ Toyota-ն ու Subaru-ն միավորել են իրենց ուժերը երկդռնանի հեթչբեք ստեղծելու նպատակով:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, արդյունքը ստացել է Toyota GT86 Shooting Brake անվանումն ու ներկայացվել է կոնցեպտի տեսքով:
Թեև նորույթը շատ է դուր եկել ավտոսիրողներին, այնուհանդերձ` Toyota-ն ասել է, որ այն, ըստ ամենայնի, սերիական արտադրության չի դրվի ու կմնա որպես կոնցեպտ:












