Ավստրալիայում հայտնաբերել են հնագույն կացին, որն ըստ մասնագետների՝ աշխարհում ամենահինն է

10:04 • 11.05.16

Արևմտյան Ավստրալիայի հյուսիսում գտնվող Քիմբերլի շրջանի ազգային համալսարանի հնագետները հայտնաբերել են աշխարհում ամենահին կացնի մասնիկը: Հետազոտությունը հրապարակվել է Australian Archaeology ամսագրում, գրում է Корреспондент-ը:

 

Գտածոյի տարիքը գնահատվում է 46.000-49.000 տարի: Մոտավորապես այդ նույն ժամանակահատվածում էլ մոլորակի ամենափոքր աշխարհամասում հայտնվել են առաջին մարդիկ: Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված իրը մոլորակի ամենահին կացինն է, որի մասնիկները գիտնականներին հաջողվել է հայտնաբերել:



Ամենայն հավանականությամբ, կացինն օգտագործվել է ծառերի մշակման համար:
 

Աշխարհամասին մոտ տարածքներում նախկինում նման իրեր չեն հայտնաբերվել: Հավանաբար, կացինը հայտնագործվել է արդեն այդ վայրում, որտեղ առաջին մարդիկ փորձարկումներ են արել «նոր տեխնոլոգիաների» հետ:

 

Ավստրալիայում հայտնաբերել են հնագույն կացին, որն ըստ մասնագետների՝ աշխարհում ամենահինն է