Instagram-ը թարմացրել է դիզայնն ու լոգոն (տեսանյութ)
Instagram ֆոտոծառայությունը թարմացրել է հավելվածի և պատկերակի դիզայնը: Բջջային հավելվածի ինտերֆեյսը գունավոր պատկերից վերածվել է միագույնի. մոխրագույն և սև պատկերները տեղադրվել են սպիտակ ֆոնի վրա, իսկ ծանուցումները ստացվում են կարմիր գույնով:
Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը, Instagram-ի նոր լոգոն կամ պատկերակը «հարթ» է դարձել: Միևնույն ժամանակ այն պահպանել է նախորդ լոգոյի հիմնական տարրերը` ֆոտոխցիկի ուրվագիծն ու ծիածանը, որը վերածվել է ծիածանագույն ֆոնի:
Instagram-ի պատկերակի հետ մեկտեղ, ընկերությունը թարմացրել է նաև իրեն պատկանող մյուս հավելվածների` Boomerang-ի, Hyperlapse-ի և Layout-ի պատկերակները:
Instagram-ի ամենամսյա լսարանը կազմում է 400 մլն օգտատեր: Ամեն օր նրանք 80 մլն լուսանկար և տեսանյութ են տեղադրում սոցկայքում և 3.5 մլրդ «լայքեր» դնում:
Instagram-ի ողջ գոյության ընթացքում 40 մլրդ լուսանկար է հրապարակվել:










