«Իսլամական պետությունը» երեխաների համար սմարթֆոնի հավելված է ստեղծել
«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունն Android-ի համար հավելված է թողարկել, որը երեխաներին թույլ է տալիս արաբական այբուբենը սովորել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, որոշ տառեր ներկայացված են ռազմական թեմաներով, մասնավորապես՝ տանկերով, հրթիռներով, զենքերով, սրով, փամփուշտով, գնդակով։
Օգտատերերը նաև հաղորդում են, որ հավելվածում կարելի է լսել համապատասխան թեմատիկայով երգեր։
Հունվարի 15-ին GhostSec հաքերների խումբը հայտարարել էր, որ ԻՊ-ն Android-ի հիմքով պաշտպանված մեսենջեր է ստեղծում։










