BMW-ն ներկայացրել է Competition Sport նորույթը (լուսանկարներ)
Հեղինակավոր BMW մեքենաշինական ընկերությունը Մադրիդի ավտոշոուի շրջանակում ներկայացրել է M4 կուպեի նոր տարբերակը` Competition Sport-ը, հայտնում է motor.ru-ն:
Մեքենան համալրված է 3 լ աշխատանքային ծավալով , 450 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով, ինչպես նաև շատ ավելի թեթև է սովորական M4-ից:
Հայտնի է, որ նորույթն արտադրվելու է 60 օրինակով: Այն վաճառվելու է միայն Իսպանիայում` 132.000 եվրոյից սկսած գնով:



















