Իսպանիայում 600 կգ հնագույն հռոմեական մետաղադրամներ են հայտնաբերվել
Իսպանիայի հարավում շինարարները 600 կգ քաշով հին հռոմեական մետաղադրամներ են հայտնաբերել ջրատար խողովակներ տեղադրելիս:
Ինչպես գրում է The Guardian-ը` Սևիլյայի հնագիտական թանգարանի ղեկավարը հայտնաբերված իրերն «ինքնատիպ հավաքածու» է անվանել: «Նման հայտնագործությունները բավականին հազվադեպ են», - ասել է Աննա Նավառոն:
Բրոնզե մետաղադրամները թվագրվում են 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին:
Մետաղադրամները հայտնաբերվել են 19 հռոմեական սափորների մեջ՝ իսպանական Տոմարոս քաղաքում: Գանձի ստույգ արժեքը դեռ չի որոշվել, սակայն Նավառոյի խոսքով` այն մի քանի միլիոն եվրո կարժենա:
Մետաղադրամների վրա դրված են Մաքսիմիան և Կոնստանտին կայսրերի կնիքները: Սակայն մետաղադրամները, կարծես, շրջանառության մեջ չեն դրվել, քանի որ դրանք մաշվածության հետքեր չունեն:














