Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ աշխատանքը. EUobserver

12:42 • 11.05.16

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և կառույցի քաղաքական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են Եվրամիության կողմից Թուրքիային անայցագրային ռեժիմի տրամադրման շուրջ քննարկումը: Այդ մասին հայտնել է Նիդեռլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Յուդիտ Սիպելը, հայտնում է EUobserver-ը:

 

«Շուլցն ասել է, որ մենք կսկսենք դոսյեի մշակումը, երբ Թուրքիան կատարի բոլոր 72 պայմանները»,- ասել է խորհրդարանականը:

 

Վիզաների չեղարկումն Անկարայի և Բրյուսելի միջև մարտին կնքված փախստականների մասին համաձայնագրի մասն է:

 

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել էր Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջ կատարի մնացյալ հինգ պայմանները: